Ագոյի խումբը ողջունել է հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացը
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբին` դեսպան Ստելիան Սոյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է այցի կարևորությունը` Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին ծանոթանալու տեսանկյունից:
Նախարար Նալբանդանը նշել է ԵԽ-ին Հայաստանի անդամակցության նշանակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կազմակերպության ընդհանուր օրակարգին նպաստելու և ԵԽ տարբեր կառույցների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Ագոյի խումբը ողջունել է հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացը և ԵԽ պատրաստակամությունը հայտնել սատարելու գործըթնացին:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն












