Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը կրկին «ռազմատենչանքի» մեջ է ընկել

Նոյեմբեր 21, 2009թ. 11:37

AlievԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի:

«Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների միջոցով ազատագրել ադրբեջանական հողերը: Իհարկե, վերջին տարիներին կատարված ռազմական աշխատանքներն իրենց  հստակ նպատակն ունեն. մենք միլիարդներ ենք ծախսում, ձեռք ենք բերում նոր զինամթերք, տեխնիկա, շփման գծում ամրապնդում ենք մեր դիրքերը: Այս ամենը մենք անում ենք, որպեսզի միշտ պատրաստ լինենեք հարցի նման ելքին»,-հայտարարել է Ալիևը ավելացնելով, որ Ադրբեջանն ունի բոլոր իրավունքները` իր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու համար և վստահ է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենք ոչ մի դատապարտելի քայլ չեն անում:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն