Ադրբեջանի քրդերը ՔԲԿ-ի ազդեցության տակ են
Թուրքիայում «քրդական նախաձեռնությունների» հետ կապված քննարկումների և լարված դեբատների ժամանակաշրջանում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ թուրքական մամուլում սենսացիոն տեղեկություններ են հայտնվել:
Ինչպես գրում է «Այսօր» լրատվական գործակալությունը, «Մուսավաթ»-ը, հղում անելով թուրքական «Աքսիոն» հանդեսին, գրում է, որ Ադրբեջանում ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող 8 հազար քուրդ կա:
«Ըստ «Աքսիոն»-ի, իրականում, ՔԲԿ-ականներից և Հյուսիսային Իրաքի «Մախմուր» ճամբարի Թուրքիայի քաղաքացի քրդերից առավել Անկարայի համար լուրջ խնդիր են տարբեր երկրներում ՔԲԿ-ի կողմից հովանավորվող քրդերը: Օրինակ, Սիրիայում բնակվող 200 հազարից շատ քրդերից ՔԲԿ-ն ազդեցություն ունի 30 հազարի վրա: Անկարայի համար ՔԲԿ-ի զինված անդամների կողքին դեռ նրա ազդեցության տակ գտնվող քրդերի խնդիրն էլ կա»:
Հանդեսը հայտնել է, որ թուրքաբնակ քրդերի խնդիրը լուծելով` նրանց որոշ իրավունքներ տալու կողքին կյանքի պետք է կոչվեն արտասահմանյան երկրներում ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող քրդերի հետ կապված նախաձեռնություններ ևս: «Այդ նպատակով Թուրքիան պետք է ուժեղացնի իր շփումները Իրանի, Իրաքի, Սիրիայի և Ադրբեջանի հետ»,- մեջբերում է հանդեսի տեղեկատվությունը «Այսօրը»:
ArmAr.am












