Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր

Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը հարցազրույց է տվել «Ենի Շաֆակ» թերթին

Նոյեմբեր 21, 2009թ. 13:07

BishopSebouh1Հայաստանի Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը, ըստ թուրքական «Ենի Շաֆակ» թերթի, ներկայումս հանդիսանում է առաջիկա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ամենահավանական թեկնածուներից մեկը:

Նա ծնվել է 1959 թ. Մալաթիայում: Նախանական կրթությունը ստացել է Ստամբուլի Ներսիսյան դպրոցում: 1969 թ. նրա ընտանիքը  գաղթել է Հայաստան և բնակություն հաստատել ներկայիս Գյումրի քաղաքում: Ավելին, նա եղել է Մալաթիայում Հրանտ Դինքի ընկերը:

«Ենի Շաֆակ» թերթը հրապարակել է Չուլջյան Սրբազանի հետ հարցազրույցը, որում նա կարծիք է հայտնել, թե նորընտիր պատրիարքը կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև, եթե երկու երկրները ցանկանան դիվանագիտական կապեր հաստատել:

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարության` ազգային փոքրամասնությունների նկատմամբ ներկայումս դրսևորվող սխալ քաղաքականությունը կփոխվի և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկատարի իր խոստումները: Չուլջյան Սրբազանը հիշեցրել է, որ վարչապետ Էրդողանը քննադատել էր այդ քաղաքականությունը, որը` երկրից ազգային փոքրամասնությունների հեռանալու պատճառ հանդիսացավ: Ավելին, կառավարության ղեկավարը դա որակել էր որպես ֆաշիզմ, սակայն նրա այս հայտարարությունները երկրում լուրջ քննադատության արժանացան:  Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանն ակնարկել է, որ Ստամբուլի հայերը 1915 թվականից հետո էլ քաղաքական զանազան ճնշումների են ենթարկվել, որտեղից էլ գալիս է Թուրքիայի նկատմամբ հայերի   անսվտահությունը, ասել է հոգևորականը:

Իր հարցազրույցում  Չուլջյան Սրբազանը կարևորելով Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը, կրկին հայտարարել է, որ Պոլսո Հայոց պատրիարքը կարող է կամուրջ ծառայել ու նպաստել երկու երկիրների միջև առկա հարցերի լուծմանը:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն