Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Էրգենեքոնի» գործով` նոր պարզաբանումներ

Նոյեմբեր 21, 2009թ. 14:06

6faa915a5f3172f1392ed53961e1a31aՀրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը նշել է, որ իրավապահ մարմիների կողմից տրված վերջին պարզաբանումներով առավել քան հիմնավորվում է այն կարծիքը, որ  Դինքի սպանության կազմակերպիչը «Էրգենեքոն»   կազմակերպությունն է:

Հիշեցնեք, որ «Էրգենեկոնի» գործում նոր բացահայտումներ են եղել: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկչական ցանցի անդամներից մեկը, ով նախկինում աշխատել է Թուրքիայի զինված ուժերում, մանրամասն տեղեկություններ է հավաքել Թուրքիայի հայկական բնակչության վերաբերյալ: Այդ գործն իրականացրած Ֆաթմա Քենգիզը կազմել է թղթապանակ, ուր տեղ են գտել հայկական եկեղեցիների, կազմակերպությունների ու նրանց անդամների անուններ: Ցուցակում նրանք «դասակարգվել» են «ակտիվների» և «պասսիվների»: Ցուցակում  տեղ են գտել նույնիսկ հայկական «Ակօս» թերթի բաժանորդների անունները:

Բացի այդ, Քենգիզն իր ցուցակում ներառել է նաև մի շարք ակադեմիկոսների, գրողների և լրագրողների անուններ, ովքեր մասնակցել են 2005 թվականին Ստամբուլի Բիլգի համալսարանում անցկացված մի գիտաժողովի: Եվ իհարկե, թղթապանակում հիշատակված է նաև Հրանտ Դինքի անունը:

Ֆաթմա Քենգիզն իր ցուցմունքում ասել է, թե    ինքն այդ տեղեկությունները փոխանցել է Ազգային ոստիկանական դեպարտամենտի հատուկ նշանակության ջոկատի նախկին ղեկավարի տեղակալ Իբրահիմ Սահինին:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն