Գլխավոր » Լրահոս

Թուրքիան հրաժարվում է կատարել Իսրայելի հետ կնքած հերթական պայմանագիրը

Նոյեմբեր 21, 2009թ. 14:19

Թուրք-իսրայելյան հարաբերությունները գնալով  ավելի են սրվում: Ռազմաքաղաքական նախկին գործընկերների ապահարզանի վկայությունը Թուրքիայի կողմից այսօր կատարած հայտարարությունն է այն մասին, որ չեղյալ է հայտարարվում Իսրայելի հետ դեռ 2005 թվականին կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն, Թուրքիան Իսրայելից պետք է ձեռք բերեր 10 անօդաչու թռչող սարքեր (Heron): Իսկ պայմանագիրը պետք է ի կատար ածվեր  դեռ 2008 թվականին:

Ինչպես տեղեկացնում է «Ռիանովոստի» լրատվական գործակալությունը, թուրքական լրատվամիջոցները բազմիցս ակնարկել են Իսրայելի հետ  կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Տեղական լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նշված տեխնիկան ԱՄՆ-ից գնելու` Թուրքիայի մտադրությունների մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն