Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Վրաստան

Սահակաշվիլին հանգիստ է. Պուտինն իր մարմնի մասերին էլ «չի դիպչի»

Նոյեմբեր 21, 2009թ. 14:28

sahakashvili 2 karikatura JPGՊուտին-Սահակաշվիլի հեռահար կսմթոցները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել  Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ փողկապ չկրել:

Սահակաշվիլին էլ  ՌԴ նախագահի ծաղրանքին ի պատասխան,  ուկրաինական հեռուստաընկերություններից մեկով հայտարարել է, թե Պուտինի կատակները վիրավորական են նախ  Ուկրաինայի համար. «Պուտինը խոստացել է ինձ իմ մարմնի մասերից մեկից կախել: Այժմ նա խոսում է իմ փողկապի մասին: Դրականը միայն այն է, որ նա մի փոքր բարձրացել է` հասնելով փողկապիս: Այդպես ես ինձ ավելի հանգիստ եմ զգում»,-հակադարձել է Սահակաշվիլին:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Ռուսաստան, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն