«Միջազգային իրավունքը, որպես հզոր զենք` հայերիս ձեռքում է»
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում «Հայրենատիրություն» հասարակական շարժման կողմից կազմակերպված հավաքը կոչ էր` միանալու Նոյեմբերի 22-ը Հայրենատիրության օր հռչակելու նախաձեռնությանը և ստորագրել այդ նախաձեռնության տակ:
Կազմակերպիչներից «Վասպուրականի նոր սերունդ» պատմամշակութային հայրենակցական միության փոխնախագահ Վաչագան Վահրադյանն իր ելույթում պարզաբանեց հայրենատիրության օր հռչակելու կարևորությունը և նշեց, թե ինչու է ընտրվել հատկապես նոյեմբերի 22-ը: «Համահայկական պահանջատիրության օր հարկավոր է հռչակել` աշխարհին հայտարարելու համար, որ մենք պահանջատեր ենք: Հենց նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, որը միջազգային իրավունքի դոկտոր էր, դնելով իր կնիքը, ամրագրեց Հայաստանի և Թուրքիայի միջև գծված սահմանը: Նախագահի կնիքի շնորհիվ այն դարձավ Ամերիկայի օրենսդրության մաս: Եվ այսօր Ամերիկան պարտավոր է իրականացնել այն:
Միջազգային իրավունքը, որ հզոր զենք է` մեր ձեռքում է և այս պահին այն մեր օգտին է խոսում»:
ArmAr.am
Թեգեր` համահայկական պահանջատիրության օր, միջազգային իրավունք, Վուդրո Վիլսոն












