Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վրաստան

Ադրբեջանցիները շարունակում են իրենց քիթը խոթել հայ-վրացական հարաբերությունների դաշտ։

Նոյեմբեր 21, 2009թ. 16:37

SSSSԱդբեջանն, ինչպես երևում է չափից շատ է ոգևորվել իր հակահայկական վայնասուններով։ Այնքան շատ, որ սկսել է քիթը խոթել նաև հայ-վրացական հարաբերությունների դաշտ։ Սրա համար, անշուշտ, հիմք են ծառայել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այն հայտարարությունները, թե վրացիները թուրքերի «եղբայրն» ու «բարեկամն» են։ Բայց նկատենք, որ  Սահակաշվիլու այս արտահայտությունն ուղղված էր  ոչ թե ադրբեջանցիներին, այլ  թուրքերին: Որով, ի դեպ, Վրաստանի նախագահն ի ցույց  է դնում, որ ադրբեջանցուն ու թուրքին նույն կերպ չի վերաբերվում…

Այնուամենայնիվ, ադրբեջանցիներն հերթական անգամ իրենց «տարերքի» մեջ են հայտնվել, ու այս անգամ իրենց հիստերիան արտահայտել են Վրաստանում ադրբեջանական դեսպանատան ռազմական կցորդ` այսպես կոչված, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի անունից: Վերջինս այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։

Պարզվում է, ադրբեջանցի, այսպես կոչված, գեներալ-մայորը, խի~ստ մտահոգված է Վրաստանի վաղվա օրով, ու էս գլխից Վրաստանի իշխանություններին նախազգուշացնում է, թե հայ-վրացական հարաբերությունների վատացման դեպքում` հենց այս կազմակերպությունը կհարվածի Վրաստանի թիկունքին: Իսկը ադրբեջանցու տափակ տրամաբանություն…

Հարց է ծագում, թե այդ ի՞նչ պայծառատեսությամբ է ադրբեջանցի` այսպես կոչված, գեներալ-մայորը, կանխատեսել, թե հայ-վրացական հարաբերությունները  կվատանան: Իհարկե, դա ադրբեջանցիների երազանքն է, ու ջանք չեն խնայում ողջ քարոզչությունը նաև այդ ուղղությամբ աշխատացնել: Նույնիսկ Վրաստանով մեկ փնտրում-գտնում են քիչ թե շատ հակահայկական տրամադրություն ունեցող  վրացիների  ու այդպիսիններից պարբերաբար հակահայական բնույթի  հարցազրույցներ կորզում:

Ադրբեջանցի սպային խորհուրդ կտանք, նախ մտածել Ադրբեջանում տիրող  ներքաղաքական խառնաշփոթի մասին, ու այն տխուր ապագայի, որ սպասվում է Ադրբեջանին,այն է` ՄԱՍՆԱՏՈՒՄ, չէ՞ որ այդ արհեստածին պետությունը ստեղծվել է մի շարք  բնիկ ժողովուրդների (այդ թվում և հայերիս) տարածքների բռնազավթման հաշվին: Իսկ հայ-վրացական հարաբերությունների մասին կհոգան հայերն ու վրացիները` առանց քոչվորների միջամտության:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն