Գերմանիայի թուրքերն իրենց զգում են անկոչ հյուրի կարգավիճակում
Թուրքերին Գերմանիայում դիտում են որպես անկոչ հյուրեր, և այս վերաբերմունքը սկսել է նրանց նյարդայնացնել: Ի դեպ, այսօր թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նրա թիվը հասնում է 3 մլն-ի:
Գերմանիայում բնակվող թուրքերից վերցված հարցումներից պարզ է դարձել, որ նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն վերջիններս գերմանական հասարակության հետ սերտաճած չեն, քանի որ նրանց միջև գոյություն ունի «մենթալիտետային անդունդ»:
Հարցման ենթարկվածների 45%-ը հայտնել է, որ իրենք զգում են իրենց Գերմանիայում «անկոչ հյուրի» կարգավիճակում: Բացի այդ, գաղթյալների 82%-ը գտնում են, որ Գերմանիայի իշխանությունները պետք է ավելի շատ ջանք գործադրեն ներգաղթյալներին հասարակությունում ինտեգրելու համար: Ավելին, գերմանաբնակ թուրքերը պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը ևս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:
ArmAr.am












