Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Թուրք աշակերտը ներողություն է խնդրել` Հայոց Ցեղասպանությունը մերժելու համար

Նոյեմբեր 21, 2009թ. 17:23

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի   13-ամյա  ուսանող Մուստաֆա Դողանը հեռացվել էր քոլեջից` իր շարադրությունում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Հիշեցնեենք, որ նա հայտարարել էր, որ «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»:

Նրա հեռացման փաստը Թուրքիայում մեծ իրարանցում էր առաջացրել: Այս պատմությանը խառնվել են թուրքական «Զաման» և «Հյուրիյեթ» թերթերի լրագրողներն ու Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները։

Այսօր արդեն թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրք աշակերտի հետ կապված աղմկահարույց պատմությունն, ի վերջո, ավարտին է հասել. հայտնի է դարձել, որ 13-ամյա Մուստաֆա Դողանը գրավոր ներողություն է խնդրել, իսկ դպրոցի տնօրինությունը բավարարվել է այդքանով և օրակարգից հանել Մուստաֆային դպրոցից հեռացնելու հարցը:

Հասկանալի է, որ թուրք աշակերտը նման մեղայական գրություն է գրել` դպրոցից վռնդվելու  վախից դրդված:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն