Գլխավոր » Լրահոս

Եվրատեսիլում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը

Նոյեմբեր 23, 2009թ. 08:30

EvratesilԿիևում ավարտվեց մանկական երգի Եվրատեսիլ մրցույթը, որին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը։

Հայաստանը ներկայացնող 11-ամյա Լուարա Հայրապետյանը  Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ կիսեց երկրորդ տեղը։

Լուարայի ներկայացրած  «Բարսելոնա» երգն ամենաբարձր՝ 12 միավորով գնահատեցին Վրաստանը,  Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները,  Բելգիան:

Ի դեպ, աղջիկներն առաջատարից հետ մնացին ընդամենը 5 միավորով։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն