Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Նոյեմբեր 23, 2009թ. 12:13

soldatԱնցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջև շփման գծում պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը:

Օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ նոյեմբերի 20-21-ին հրադադարի խախտումներ են արձանագրվել հարավ-արևելյան, արևեելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով: Զինվորական հերթապահություն անցկացնող ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել հակառակորդին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն