Իսրայելը ռմբակոծում է Գազան
Նոյեմբեր 23, 2009թ. 12:37
Նոյեմբերի 22-ին, «Իտարտաս» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, իսրայելյան ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում լուրջ օդային հարված են հասցրել. Ф-16 ինքնաթիռները ռմբակոծել են Գազա քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող մետաղամշակման գործարանը: 5 մարդ վիրավորվել է: Ռմբակոծվել է նաև Գազայի հատվածի հարավն ու հյուսիսը կապող Սալահ-էդ-Դինի անունը կրող մայրուղում տեղակայված նմանատիպ ևս մեկ գործարան. տուժածներ չկան:
Իսրայելի ռազմաօդային ուժերը պարբերաբար ռմբակոծում են պաղեստինցիների մետաղամշակման գործարանները, որտեղ, ըստ իսրայելյան հետախուզության տվյալների, չկառավարվող հրթիռներ են արտադրվում:
ArmAr.am












