Ռուսաստանն ամենաանվստահելի պարտապանների ցուցակում է
Նոյեմբեր 23, 2009թ. 12:40
Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը համալրել է ամենաանվստահելի պարտապանների տասնյակը: Նման ցուցանիշ է գրանցել CMA հետազոտական ընկերությունը` կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցանիշները վկայում են, որ Ռուսաստանի կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում պետական փոխառությունների դիմաց չվճարելու հավանականությունը 14,5% է: Ռուսական «Ուտռո» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանից բացի նախկին խորհրդային պետություններից այդ տասնյակում տեղ են գրավել նաև Ղազախստանը, Լատվիան և Լիտվան: Ցուցակում «առաջատարի» դիրքերը գրավում է Ուկրաինան:
ArmAr.am.












