Գլխավոր » Լրահոս

Իսրայելը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ

Նոյեմբեր 23, 2009թ. 12:57

1234589Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինյամին Բեն Էլիզզերը  Թուրքիայում է:  Էլիզզերը այցի նախօրեին հայտարարել է, որ մեկ փորձ էլ է արվելու Թուրքիայի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Նա շեշտել է, որ ներկայումս Թուրքիան և Իսրայելը մեկմեկու հետ  կապված են լուրջ համաձայնագրերով և պարտավորություններով:

Էլիզզերը Թուրքիա է մեկնել Իսրայելի վարչապետի` Բենյամին Նեանյախույի անունից:

Իսրայելական մամուլը գրում է, որ այս այցը Թելավիվի վերջին փորձն է` Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:

Սպասվում է, որ Էլիզզերը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն