Գլխավոր » Լրահոս

«Թուրք զինվորները պետք է դուրս գան Կիպրոսից»

Նոյեմբեր 23, 2009թ. 19:57

«CnnTurk». «Ցնցող լուր, թուրքական զինուժը դու°րս է բերվելու Կիպրոսից»:  Կիպրոսի թուրքերն անհանգստացած են: Այս մասին թուրքական «Միլլիյեթ»-ը հայտնում է, թե կիպրական բանակցությունների ընթացքի վերաբերյալ հունական կողմը ցնցող հայտարարություն է արել: «Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի միջև բանակցությունները շարունակվում են: Հույն առաջնորդը հայտարարել է, որ Թալաթի հետ համաձայնության են եկել թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելու հարցի շուրջ»: Ըստ «Milliyet»-ի` Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը լրագրողներին ասել է. «Թալաթն ընդունել է, որ թուրք զինվորները պետք է Կիպրոսից դուրս գան»: Կիպրոսի նախագահը լրատվամիջոցներին հայտնել է, որ Մեհմեդ Ալի Թալաթի հետ համաձայնություն է ձեռք բերվել Կիպրոսը մեկ կենտրոնից ղեկավարվող և մեկ քաղաքացիություն ունեցող դաշնության վերածելու և ապառազմականացնելու մասին: ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն