Գլխավոր » Լրահոս

ՀԱՊԿ-ը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն

Նոյեմբեր 24, 2009թ. 11:30

Երևանում այսօր ընթանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» խորագրով կլոր սեղան, որին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մի շարք քաղաքագետներ, մասնագետներ` հայաստանյան քաղաքագիտական և վերլուծական կենտրոններից, ՀԱՊԿ Ինստիտուտից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ից, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և այլ միջազգային կառույցներից:

Կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների ծրագրերը, տարածաշրջանի ժողովուրդների համար հավաքական անվտանգության համակարգի զարգացման հեռանկարները:

Կլոր սեղանի կազմակերպիչներն են Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնը, ՀԱՊԿ քարտուղարությունը, ՀԱՊԿ Ինստիտուտը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն