ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը
Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը։
Մխիթար Մնացականյանը ծնվել է 1950թ. հունիսի 16-ին Սևան քաղաքում։
Նա բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ։
2007թ. մայիսի 12-ին Մխիթար Մնացականյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
ArmAr.am












