ՀՀ ԱԳ նախարարը Դոմինիկ Մամբերտիին հրավիրել է այցելել Հայաստան
Նոյեմբեր 24, 2009թ. 13:48
Հռոմում գտնվելու ընթացքում Է. Նալբանդյանն այցելել է նաև Վատիկան, որտեղ հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ: Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն:
Հայաստանի ԱԳ նախարարը Դոմինիկ Մամբերտիին հրավիրել է այցելել Հայաստան:












