Գլխավոր » Լրահոս

ՀՀ վարչապետն այցելել է «Գրանդ Քենդի» ձեռնարկություն

Նոյեմբեր 24, 2009թ. 14:42

Այսօր  Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն  այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է   հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին:

ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ  զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս  կողմից էլ  փորձ է արվում գնել հիմնականում հայկական հումքը, որովհետեւ դա  խթանում է տարբեր, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի  զարգացումը: Կարծում եմ` այդ տեսակետից բավականին լավ  հեռանկարներ են  բացվում «Գրանդ Քենդի»-ի համար, որովհետեւ ներքին համագործակցությունը ուժեղացնելով, «Գրանդ Քենդիին» հաջողվում է նվազեցնել  արտադրանքի ինքնարժեքը, որը նրա  համար  ստեղծում է մրցակցային առավելություններ»:

ՀՀ կառավարության ղեկավարն  անդրադարձել է  նաեւ լրագրողներից մեկի հարցին, թե «Գրանդ Քենդին» իր արտադրատեսակների, հիմնականում շոկոլադի համար օգտագործում է խորհրդային ժամանակներից «ժառանգություն մնացած» ապրանքանիշեր, օրինակ` «Բելոչկա», «Կրասնայա շապոչկա», ինչի արդյունքում ռուսական եւ ուկրաինական նույնանուն արտադրատեսակները չեն կարողանում Հայաստան ներկրվել: «Դա  շուկայական կանոններին համապատասխան բնական մրցակցություն է: Մենք պետք է հետեւենք, որպեսզի մրցակցությունը լինի  արդար, օրենքի շրջանակներում, որովհետեւ մրցակցությունից շահում են  մեր սպառողները, մեր քաղաքացիները: Պետությունների  խնդիրն այն է, որպեսզի խաղի կանոները լինեն հստակ, քանի որ դրանց փոփոխությունը խաթարում է մրցակցությունը  եւ կարող է  այս կամ այն արտադրողին շուկայից  դուրս մղել: Բնականաբար, հետեւելու ենք, որ կանոնները չփոխվեն, կամ փոխվեն այնպես, որ չհարվածեն «Գրանդ Քենդիին»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն