Վաղը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում կայանալու է հերթական մոնիտորինգը
Նոյեմբեր 24, 2009թ. 11:50
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, նոյեմբերի 25-ին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ շփման գծում նախատեսվում է անցկացնել հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն անցկացվելու է Աղդամի շրջանի Յուսուֆջանլի գյուղի մոտակայքում:
Հայաստանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Իրժի Աբերլին եւ Ջասլան Նուրտազինը: Իսկ Ադրբեջանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն Կասպրշիկի դաշտային օգնականներ Պիտեր Կին եւ Վլադիմիր Չոունտուլովը:
Նշենք, որ հրադադարը ապահովելու համար ԵԱՀԿ-ն պարբերաբար անցկացնում է շփման գծի մոնիտորինգ:












