Թուրքերը ճիգեր են գորածադրում, որ Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ չքննարկվի Հայոց Ցեղասպանության հարցը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ ամերիկահայերը մեկամսյա արշավ են սկսել և փորձում են ԱՄՆ-ի իշխանություններին համոզել, որ հարկավոր է հավելյալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար:
Այս գործողություններին ի պատասխան հակաարշավ է սկսել Թուրքիայի կառավարության կից գործող «Հայոց ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարելու միություն» կազմակերպությունը:
Կազմակերպության ղեկավար Սավաշ Էղիլմեզը հայտարարել է, որ իրենք 28 օրվա ընթացքում 1915թ իրադարձությունների վերաբերյալ 450 տեսասկավառակներ են պատրաստվում ուղարկել ԱՄՆ–ի Սենատին, նախագահին և լրատվական գործակալություններին: Սկավառակի հետ միասին նրանք պատրաստվում են նախագահ Բարաք Օբամային ուղարկել մի նամակ, որում կոչ են անելու վերջինիս թույլ չտալ, որ «հայերը իրեն թյուրիմացության մեջ գցեն»:
Մինչդեռ Սպիտակ տան աղբյուրներն արդեն հայտնում են, որ Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև Հայոց Ցեղասպանության հարցը: Ինչը վկայում է, որ թուրքական կազմակերպության գործողությունները` հարցը օրակարգից հանելուն ուղղված մի վերջին ճիգ են:
ArmAr.am












