Գլխավոր » Լրահոս

Հայաստանի ԱԳՆ. Մյունխենյան բանակցությունները «հարթ և հեշտ» չէին

Նոյեմբեր 24, 2009թ. 17:10

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած բանակցությունները «հարթ եւ հեշտ» չեն եղել, բայց որոշ հարցերի շուրջ առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իտալիա կատարած այցի ընթացքում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, «կողմերին հաջողվել է պահպանել դրական միտումները՝ արձանագրված վերջին մեկուկես տարում նախագահների 8 հանդիպումների ընթացքում»:

Պատասխանելով հարցին, թե ինչու ամեն հանդիպումից հետո Երեւանի եւ Բաքվի հայտարարությունները հակասում են իրար, Նալբանդյանը նշել է, թե «Հայաստանի հայտարարությունները Նախագահների հանդիպումներից հետո համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, այսինքն՝ համապատասխանում են իրականությանը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են նոյեմբերի 22-ին՝ Մյունխենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջընթաց են արձանագրել բանակցային գործընթացում, բայց նշել են որոշ բարդությունների առկայության մասին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել բանակցությունները եւ արդեն անցնել նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպմանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն