Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանն ընդունել է Վրաստանի հայ երիտասարդների պատվիրակությանը

Նոյեմբեր 24, 2009թ. 17:15

Նոյեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Վրաստանի հայ երիտասարդների պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին մասնակցելու համար:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Վրաստանի հայ երիտասարդների միջև ավելի սերտ համագործակցության հաստատման, անմիջական շփումների ակտիվացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահը ողջունել է Ստեփանակերոտւմ նման համաժողովի անցկացման գաղափարը և ընդգծել հայ երիտասարդների միջև փոխգործակցությունը ավելի բովանդակալից դարձնելու և կոնկրետ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ըստ ամենայնի աջակցել երիտասարդության ոլորտում խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն