Գլխավոր » Լրահոս

Շախմատի մասսայականացումը` դպրոցից

Նոյեմբեր 24, 2009թ. 16:45

Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էին Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ և եզրափակիչ փուլ, որը կայանալու է հաջորդ տարվա մայիսին: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ` Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձևի զարգացումը դպրոցականների շրջանում, նպաստում շախմատի մասսայականացմանը, ինչպես նաև բարձրացնում շախմատի դերը ներդպրոցական կյանքում և ի հայտ բերում լավագույն շախմատիստերին և առավել ակտիվ դպրոցներին:  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ս. Լպուտյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց. “Այս մրցաշարի միջոցով մենք փորձում ենք շախմատն ավելի մոտեցնել դպրոցին, ավելի ամրապնդել մարզաձևի դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Ես և’ որպես շախմատիստ, և’ որպես ֆեդերացիայի ներկայացուցիչ, ուրախ եմ, որ ֆեդերացիան, կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, ամեն ինչ անում է բարելավելու շախմատի դիրքերը, որ մենք ունենք այսօր աշխարհում,  և այս մրցաշարն էլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է”: Եզրափակիչ փուլի հաղթողները ՀԲԸՄ կողմից կարժանանան համակարգիչների:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն