Գլխավոր » Լրահոս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Օլիվյե Դեկամպին

Նոյեմբեր 24, 2009թ. 19:48

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է  Վերակառուցման եւ զարգացման բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը:

Պարոն Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից  իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի  բյուջեի վերաբերյալ ելույթը Ազգային ժողովում: Նա  նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել 150 միլիոն դոլարի ներդրումներ, ինչը ՎԶԵԲ-ի ղեկավարի խոսքով պատմական ռեկորդ է:  Նա Հայաստանում իրականացվող բարեփոխումները   գնահատել է շատ համարձակ եւ նշել, որ բանկը հետաքրքրված է կենսաթոշակային ու ապահովագրական հիմնադրամների ստեղծմամբ: Ի թիվս այլ ծրագրերի, նշվել է նաեւ, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է  աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ,«Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ՎԶԵԲ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն