Գլխավոր » Լրահոս

Սբ. Գևորգ հայկական եկեղեցին կվերականգնվի

Նոյեմբեր 24, 2009թ. 19:02

Վրաստանի իշխանությունները որոշել են վերականգնել Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Եկեղեցին, որը տարիներ շարունակ վթարային վիճակում էր, վրացական իշխանությունների կողմից  այդպես էլ ուշադրության չարժանանալով  նոյեմբեի 10-ին քանդվեց: Ի դեպ նման վերաբերմունքի են արժանանում Վրաստանի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական հուշարձաններ ու մշակութային արժեքներ:

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության փորձագետներն ուսումնասիրել են եկեղեցու վնասվածության աստիճանը և հանգել այն եզրակացության, որ եկեղեցին փրկելու համարª վերականգ նողական աշխատանքները պետք անհապաղ սկսել:

Հուսանք, որ Սբ. Գևորգ եկեղեցին կվերականգնվի: Իսկ Վրաստանի իշխանությունները Վրաստանի տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքներին այսուհետև ուշադրության կարժանացնեն մինչև դրանց փլուզումն ու ոչնչացումը:

Arm.Ar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն