Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա
Նոյեմբեր 25, 2009թ. 09:30
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենա նաև Համայն Ռուսիո և Մոսկվայի Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հետ:
ArmAr.am












