Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ պատվիրակությունն այցելեց ԱՄՆ առաջնորդարան Կենտրոն

Նոյեմբեր 25, 2009թ. 11:00

Photo1Նոյեմբերի 17-ին ԼՂՀ պատվիրակությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգև Արք. Մարտիրոսյանի և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց  Ամերիկայի արևելյան թեմի Առաջնորդարան Կենտրոն, ուր հանդիպում ունեցան թեմական առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ։

Ս.Վարդան Մայր տաճառում ԼՂՀ պատվիրակությանը ողջունեց Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, ապա Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների, ԼՂՀ Սփյուռքի օժանդակության և Շուշիին նվիրված հեռուստամարաթոնի շուրջ։

Արցախի Թեմի առաջնորդ Գերշ. Տ.  Պարգև Արք. Մարտիրոսյանը նշեց, որ Շուշին զարգացման կարիք ունի, որ ծրագրված է Շուշիում դպրոցներն ու բնակելի տները վերանորոգել, Ստեփանակերտից Շուշի տեղափոխել կառավարական գրասենյակները։ Այս ամենի իրականացմանը կնպաստի այն, որ առաջիկա հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցություն ունենան մեր հայրենակիցները։

Պարգև Արքեպիսկոպոսն ու ԼՂՀ վարչապետը շնորհակաություն հայտնեցին Ամերիկայի Արևելյան թեմին և Առաջնորդարանի Հայ օգնության ֆոնդին՝ ԼՂՀ-ին ցուցաբերած անվերապահ օժանդակության համար։

Նշենք, որ Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարանի Հայ օգնության ֆոնդը ԼՂՀ-ում մարդասիրական բազմաթիվ ծրագրեր է իրագործել. Նրանց օժանդակությամբ ԼՂՀ են առաքվել դեղորայք և բժշկական սարքավորումներ, վերակառուցվել են բնակարաններ, հիվանդանոցներ, անցկացվել են ոռոգման ու խմելու ջրագծեր։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն