2.5 միլիոն թուրքեր պատիվ են պահանջում
Այսօր Թուրքիայի արհմիությունների հինգ ֆեդերացիաներ, որոնք միավորում են ավելի քան 2.5 միլիոն թուրք աշխատավորների, 24 ժամյա «կանխազգուշացնող» գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի պատճառով կխափանվեն տրանսպորտի, կրթության, առողջապահության, ֆինանսական և այլ ոլորտների աշխատանքները:
Թուրքիայի արհմիությունների կանխազգուշացնող գործադուլի մասնակիցները զանց են առել վարչապետ Թայիփ Էրդողանի զգուշացումներն այն մասին, որ միջոցառման կազմակերպիչները կկրեն իրավական պատասխանատվություն: «Այլևս չենք համբերելու: Կոչ ենք անում բոլոր պետական աշխատողներին միանալ արժանապատվության համար մղվող մեր պայքարին», հայտարարել է պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիայի առաջնորդ Բիրջան Աքըլդըզը:
Արհմիությունները հիմնականում պահանջում են աշխատավարձերի բարձրացում, իշխանությունների կողմից կոլեկտիվ պայմանագրերի դրույթների իրականացում և այլն:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն երեք անգամ պարտադրել է Թուրքիայի իշխանություններին փոխհատուցում տալ արհմիութենական ակցիաների այն կազմակերպիչներին, որոնց դեմ բռնություններ են իրականացվել :
ArmAr.am
Թեգեր` Արհմիություն, Գործադուլ, Թուրքիա












