Գլխավոր » Լրահոս

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները դարձյալ լարվում են

Նոյեմբեր 25, 2009թ. 15:23

Ճապոնիայի կառավարությունը դարձյալ տարածքային պահանջատիրություն է ներկայացրել Ռուսաստանին` հայտարարելով, որ ռուսներն ապօրինաբար օկուպացրել են Կուրիլյան կղզիները: «Ռուսաստանի դաշնությունն ապօրինաբար օկուպացրել է Կուրիլյան շղթայի չորս հարավային կղզիները», – ասված է Ճապոնիայի կառավարության կողմից ընդունված փաստաթղթի մեջ:

Ճապոնիայի այս դիրքորոշմանն ի պատասխան` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ճապոնիայի կառավարության այդ քայլը Մոսկվայում լուրջ ուշադրության է արժանացել: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Կուրիլյան կղզիները Ռուսաստանի տարածքների անբաժանելի մասն են կազմում օրինական հիմունքներով` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակից տերությունների միջև ստորագրված պայմանագրով, որն ունի պարտադիր իրավական ազդեցություն նաև Ճապոնիայի վրա»:

Հիշեցնենք, որ Ճապոնիան ու Ռուսաստանը վիճարկում են Կուրիլյան կղզիների պատկանելիությունը դեռևս 1855 թվականից: Ճապոնական կողմը գտնում է, որ ԽՍՀՄ-ը օկուպացրել է այդ կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նշենք նաև, որ խոսքը վերաբերում է Իտուրուպ, Քունաշիր, Շիկոտան և մի շարք ավելի փոքր` ոչ բնակեցված կղզիներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն