Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հայկական երաժշտությունը՝ միջազգային փառատոնում

Նոյեմբեր 25, 2009թ. 11:50

DSC00601Նոյեմբերի 24-ին Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան ռուսական մշակույթի պալատում մեկնարկել է «Մշակույթների համադրում մեկ աշխարհում» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային փառատոնը։ Հանդիսությանը մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած երիտասարդներ և ուսանողներ։ Միջոցառման 3 օրերի ընթացքում նրանք  կներկայացնեն  իրենց ազգային մշակույթն ու արվեստը։

Փառատոնի` նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Աշխարհի երաժշտության հնչյունները» համերգային ծրագրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի երգչախումբը: Խմբավար Անժելա Մանուկյանի գլխավորությամբ երգչախումբը հանդես եկավ հայ երգարվեստի ոգին և շունչը մարմնավորող Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների կատարումներով` հոգեկան մեծ բավականություն պարգևելով հանդիսականին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն