Ադրբեջանի և Իրանի սահմանում նոր խնդիրնե՞ր են առաջացել
Երեկ Ադրբեջան է ժամանել Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հուսեյն Զուլֆուղարին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանւմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Զուլֆուղարին Բաքու է ժամանել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի հրավերով` մասնակցելու մերձկասպյան երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների վեհաժողովին:
Ինչպես ArmAr.am-ին հայտնի է դարձել իրանական դիվանագիտական աղբյուրներից, Պարսկաստանի ներկայացուցիչը սկզբում մերժել էր ադրբեջանցիների հրավերն այն հիմնավորմամբ, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին Իրանը չէր հրավիրվել Մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովին, որի ընթացքում քննարկվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը: Սակայն հետագայում ադրբեջանա-իրանական սահմանում լուրջ խնդիրներ են առաջացել և գեներալ Զուլֆուղարին որոշել է օգտագործել հարմար առիթը` ադրբեջանցիների հետ հարաբերությունները պարզելու համար:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Գեներալ, Իրան, Սահմանապահներ












