Գլխավոր » Լրահոս

Այսօր կքննարկվեն Անդրկովկասի անվտանգության հարցերը

Նոյեմբեր 25, 2009թ. 16:05

Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այսօր սկսում է իր այցելությունները` հարավային Կովկասի երկրներ: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ այցի ընթացքում նախարարը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգության հարցերը: «Տարածաշրջանում իմ առաջին այցը պայմանավորված է անվտանգության հարցերով, քանի որ Անդրկովկասը կարևոր  տարածաշրջան է ոչ միայն Արևելյան, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի համար: Անդրկովկասը կարող  է լինել կամ հակամարտության ու ճգնաժամի  կամ կայունության տարածաշրջան»,-այցի նախօրեին ընդգծել է նախարարը:

Կլինի այցը Անդրկովկաս կմեկնարկի Ադրբեջանից, այնուհետև նախարարը կմեկնի Թբիլիսի: Այցը նախատեսված է եզրափակել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմամբ, որը կկայանա նոյեմբերի 27-ին` Երևանում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն