Կզորակոչվեն բժշկական կազմի սպաները
Նոյեմբեր 25, 2009թ. 15:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով “Զինապարտության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, հրամանագիր է ստորագրել 2009 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ անցկացնելու մասին` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Միաժամանակ 2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:












