Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Իսրայելում Էրդողանին համարում են հրեա ժողովրդի թշնամի

Նոյեմբեր 26, 2009թ. 10:00

IzraelԹուրք-իսրայելական լարվածությունը թուլացնելու նպատակով, մի քանի օր առաջ Թուրքիա էր ժամանել Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինիամին Բեն Էլեզիրը։ Վերջինս Թուրքիայում հայտնել է, որ Իսրայելը կողմ է, որ Թուրքիան շարունակի Իսրայել-Սիրիա հարաբերություններում հանդես գալ որպես միջնորդ կողմ, սակայն մեկ պայմանով, որ Թուրքիան պահպանի իր անկողմնակալությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, թե Սիրիայի հետ բանակցություններում իրենց միջնորդ հարկավոր չէ, հատկապես, այնպիսի միջնորդ, ինչպիսին է Թուրքիան և այդ երկրի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հրեաների դեմ աճող ատելության մեջ մեղադրվել էր, մասնավորապես, հենց Թուրքիայի վարչապետը:  Նկատենք, որ Իսրայելում  Էրդողանին համարում են հրեա ժողովրդի թշնամի: Հրեա վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիայի վարչապետը մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև ողջ արևմտյան քաղաքակրթության համար:

Իսրայելում կարծիքներ են հնչում, որ եթե Անկարան շարունակի Իրանի հետ վարել «ջերմ քաղաքականություն», ապա Թել Ավիվն այլևս դա չի հանդուրժի և գլխիվայր կփոխի իր  քաղաքականությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն