Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի ձգտումը` մերձենալ իսլամական աշխարհին, տալիս է իր պտուղները

Նոյեմբեր 26, 2009թ. 11:36

nnnnԻսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմեդին Իսանօղլուն հայտարարել է, որ չնայած թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած  ճգնաժամին, այնուհանդերձ, Թուրքիան պետք է շարունակի  հանդես գալ որպես միջնորդ կողմ` Սիրիայի և Իսրայելի միջև ընթացող բանակցություններում:

Իսանօղլուն խոսելով  թուրք-իրանական մերձեցման մասին, կարծիք է հայտնել, թե դա ևս կարևոր գործընթաց է, քանի որ և Թուրքիան, և Իրանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրներ են, և հավելել, թե   կազմակերպությունն ամեն կերպ աջակցում է անդամ երկրների մերձեցմանը:

Էքմեդին Իսանօղլու գնահատմամբ, այսօր Թուրքիան ձգտում է մերձենալ իսլամական աշխարհի հետ, ինչը իրենք բարձր են գնահատում:

Նկատենք, որ Թուրքիայի ձգտումը դեպի մահմեդական աշխարհ նպաստել է նաև Թուրքիայի և Լիբիայի հարաբերությունների բարելավմանը: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Լիբիայի նախագահ Մուամար Քադդաֆին 2010 թ. գարնանը պատրաստվում է այցելել Թուրքիա:

Հիշեցնենք, որ Քադդաֆին այն քաղաքական գործիչներից մեկն էր, որ դեմ լինելով Իսրայել-Թուրքիա  հարաբերություններին, վերջինիս սպառնում էր  Քուրդիստանի ստեղծմամբ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն