Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Տարածաշրջանում հայտնված նոր «միսիոները» ոգևորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Նոյեմբեր 26, 2009թ. 13:12

bogdanԱվարտվել է Լեհաստանի Պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի այցն Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ նա հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Սաֆար Աբիևեին: Բանակաշինության հարցերը քննարկելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր լեհ գործընկերոջը պատմել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին:

«Հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ վտարվել են հայրենի հողերից, իսկ բանակցությունները, որ արդեն 15 տարի ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, արդյունք չեն տալիս: Նման իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»,- Կլիխի հետ հանդիպման ընթացքում ասել է Սաֆար Աբիևը:

Այսօր Լեհաստանի պաշտպանության նախարարը դարձյալ մեկօրյա այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Իսկ վաղը նրան արդեն սպասում են Երևանում:

«Տարածաշրջանում իմ առաջին այցը պայմանավորված է անվտանգության հարցերով, քանի որ Անդրկովկասը կարևոր  տարածաշրջան է ոչ միայն Արևելյան, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի համար: Անդրկովկասը կարող  է լինել կա’մ հակամարտության ու ճգնաժամի միջոց, կա’մ կայունության տարածաշրջան», – մեր տարածաշրջան այցելելու նախօրեին հայտարարել է Բոգդան Կլիխը:

Լեհ զինվորականը նաև նշել է, որ իր տարածաշրջանային այցը համաձայնեցրել է Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկու հետ: «Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան դեռևս ես կգնամ. Սիկորսկին կհետաձգի իր այցը, քանի որ առիթ չկա, որպեսզի մեկ պետության երկու նախարարներ կարճ ժամանակահատվածում այցելեն միևնույն երկրները», – ասել է Բոգդան Կլիխ:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն