Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ArmAr.am-ը կոչ է անում իր բոլոր ընթերցողներին` համախմբվել հերթական ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ

Նոյեմբեր 26, 2009թ. 16:40

123Ռուսական գործակալության և հայ-ադրբեջանական տեղեկատվական նոր ճակատամարտի մասին

Ամիսներ առաջ հայկական բլոգերական խմբերի պահանջով և համագործակցությամբ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխեց Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Բնականաբար, նոր տեղեկություններում և քարտեզներում Արցախը ներկայացված է որպես հայկական տարածք: (Դրանց ավելի մանրամասն  կարելի է ծանոթանալ  հոդվածի վերջում նշված հղումների օգնությամբ):

Սակայն դեռևս քարտեզները փոփոխելու ժամանակ ռուսական գործակալության տնօրեն, խոշոր լեզվաբան և համաշխարհային հռչակ ունեցող Իլյա Ֆրանկին հայկական կողմը խոստացավ, որ, եթե ադրբեջանցիները հիստերիկ աղմուկ բարձրացնեն, նրանց դեմ տեղեկատվական պայքարում հայերս պետք է լուրջ աշխատենք:

Նոյեմբերի 26-ի առավոտյան  ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները «զարթնեցին» տարածված տեղեկատվությունից սարսափահար եղած` «Իլյա Ֆրանկն աղավաղել է ադրբեջանական քարտեզները»: Մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի լրատվական դաշտի թիվ մեկ լուրը դարձած այս տեղեկությունը ոտքի է հանել անգամ ադրբեջանական իշխանություններին, որոնք պատրաստվում են նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպել  ու փաստաթղթեր  ուղարկել Ռուսաստան:

Մենք համոզված ենք` Իլյա Ֆրանկը չի նահանջի ադրբեջանական հիստերիայի դեմ, սակայն նրան օժանդակելու և դրանով իսկ` մեծ լեզվաբանին մեր երախտագիտությունը հայտնելու նպատակով հարկ է, որ Իլյա Ֆրանկի ղեկավարած հայամետ գործակալությանը, հայկական լրատվական դաշտից բացի, սատար կանգնի նաև ողջ հայությունը և Հայաստանում, և Սփյուռքում: Քանզի սա հայության պայքարն է, և  միայն  միասնական ուժերով հնարավոր կլինի հաղթանակների հասնել:

Հետևաբար, ArmAr.am-ը կոչ է անում իր բոլոր ընթերցողներին` ակտիվացրեք ձեր այցելությունները www.franklang.ru կայքէջ, որը նշված գործակալության ինտերնետային հասցեն է: Դրանով մենք կվերահաստատենք Franklang գործակալությանը օժանդակելու  մեր պատրաստակամությունն ու անհրաժեշտ հակահարված կտանք ադրբեջանական հակահայկական քարոզչությանը:

http://www.franklang.ru/download/azerbaij.gif

http://www.franklang.ru/download/armenia.gif

Նաիրի Հոխիկյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն