Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է`կատարենք մեր անձնական ներդրումը

Նոյեմբեր 26, 2009թ. 17:09

shushiԱյսօր  ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարեւոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով: Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, և գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման աշխատանքները: Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար: Այդ իսկ առումով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը եւ մեր անձնական ներդրումը կատարելով, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին առաջնորդենք, ուղղորդենք, որպեսզի լինի լայն մասնակցություն այս գործընթացին:

Ես եւ իմ ընտանիքը նույնպես մասնակցելու ենք այս հանգանակությանը, կատարելու ենք մեր ներդրումը` դրանով իսկ առաջնորդելով մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին: Այստեղ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք իրենց անձնական օրինակով պետք է ոգեւորեն իրենց աշխատակիցներին, իրենց շրջապատող մարդկանց: Համաձայնեք, որ մեր անձնական պարտքն է մասնակցել այս հանգանակությանը: Ես ուզում եմ, որ այս տրամադրությունը  հաղորդեք նաեւ ձեր կոլեկտիվներին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն