Գլխավոր » Լրահոս

Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Բելգիայում

Նոյեմբեր 26, 2009թ. 19:03

Anniversary of Daniel VarujanՍ.թ. նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի  համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին  նվիրված միջոցառում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձևավորման ընթացքում: Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը ներկայացրել է դասականի ճակատագիրը:

Դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու և գնահատելու համար:

Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ:

Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը և Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն