ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթին ծանոթացել են Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները
ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ–ի դուստր ձեռնարկությունը հայտարարում է, որ ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կառավարման մշակույթի վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների շրջանում:
«Ի±նչն է կարևոր` շարունակական զարգացում ակնկալող որևէ ընկերության համար: Տուրք տալ վարչարարությա±նը, խստացնե±լ աշխատանքային պայմանները, թե՞ ստանձնել պարտականություններ և պատասխանատվություն` աշխատակիցների և հասարակության նկատմամբ: Որքանո±վ են կարևոր խրախուսման մեթոդներն ու կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը», – ուսանողներին հարցրեց ՎիվաՍել–ՄՏՍ–ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր դասախոսության բացման խոսքում:
Հայաստանի շուկայում հաստատուն դիրքեր զբաղեցնող ՎիվաՍել–ՄՏՍ–ը գործունեության սկզբից կայացրել է կառավարման առավել քաղաքակիրթ ձևաչափով առաջնորդվելու որոշում: Թիմային արդյունավետ աշխատանքն ու ապրանքանիշի նկատմամբ աշխատակիցների հավատարմությունը, իրենց համար ստեղծված ապահովության երաշխիքների արդյունք են:
«Ընկերության ներսում պետք է հստակ գործի խրախուսման մեթոդը: Աշխատակիցներից յուրաքանչյուրը պետք է լինի ուշադրության և հոգածության կենտրոնում: Ղեկավարի գործելավոճը պետք է օրինակ լինի աշխատակիցների համար»,- Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողներին ուղղված դասախոսության ընթացքում շեշտեց ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կառավարման գործընթացում կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունը գնահատողները, Ռալֆ Յիրիկյանի խորին համոզմամբ, տուրք չեն տալիս ավելորդ վարչարարությանը, և այդ կերպ չեն նսեմացնում գործատու–աշխատող հարաբերությունները:
Հայաստանի բջջային առաջատար օպերատորը կառավարման գործընթացում հնարավոր մասնակցություն ակնկալող երիտասարդությանը կոչ է անում ընտրել հեռանկարային ռազմավարություն. ընկերության ներսում առաջնորդվել հարգանքի, աշխատասիրության, համագործակցելու պատրաստակամության և պատասխանատվության վրա: Միշտ լինել հեռատես և նորարարություների ձգտող: Կարևոր տեղ հատկացնել կորպորատիվ պատասխանատվությանը:
Դասախոսություններին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ներկաները լիարժեք պատկերացում կազմեցին Հայաստանի բջջային առաջատար օպերատորի գործունեության մասին:












