Հայ բասկետբոլիստուհիները պարտության մատնեցին թրքուհիներին
Նոյեմբեր 27, 2009թ. 10:00
Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում Ստամբուլում մրցակցեց թուրքական «Բեշիկթաշ» թիմի հետ: Հայ բասկետբոլիստուհիները 87:64 հաշվով փայլուն հաղթանակ տարան: Փաստորեն, Ստամբուլում տոնած հաղթանակից հետո մեր թիմն ապահովեց իր տեղը հաջորդ փուլում:
Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանում մրցելու է հունական «Աթինաիկոսի» հետ: Խաղը կայանալու է «Միկա» մարզահամալիրում, սկիզբը` ժամը 17:30-ին:
ArmAr.am












