Էդվարդ Նալբանդյան. «Դրանք միջազգային հանրության մոտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»
Նոյեմբերի 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»:
ArmAr.am












