Գլխավոր » Լրահոս

Կեցցե’ս, Նազիկ

Նոյեմբեր 27, 2009թ. 13:21

nazik1Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Նազիկ Ավդալյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 119 կիլոգրամանոց ծանրաձողը` առաջ անցնելով նույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնից: Պոկում վարժության մեր մարզուհու երկրորդ մոտեցումը երեք մրցավարներն էլ չհաշվեցին` չնայած մեծ ջանքերի գնով կատարած վարժությանը: Սակայն Նազիկը հայ մարզուհուն հատուկ կամքի մեծ ուժով գնաց երրորդ մոտեցմանը, որը կատարեց անթերի` նվաճելով պոկում վարժությունում փոքր ոսկին:

Հրում վարժությունում Նազիկ Ավդալյանը բարձրացնելով 147 կգ` առաջ անցավ մրցակիցներից` Հայաստանին բերելով ոչ միայն երկրորդ փոքր, այլև մեծ ոսկին: Նազիկ Ավդալյանի երկամարտի արդյունքը կազմեց 266 կգ, որով մեր գեղեցկուհի մարզուհին թիմային պայքարում Հայաստանը բարձրացրեց երրորդ հորիզոնական` հետ մնալով միայն Չինաստանի և Ղազախստանի հավաքականներից:

Հարկ է նշել, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունում, 1991թ.-ից ի վեր, մեր մարզիկներին չէր հաջողվել նվաճել ոսկե մեդալ: Նազիկ Ավդալյանին հաջողվեց իր համառ և գեղեցիկ ելույթով խախտել ձևավորված վատ ավանդույթը և աշխարհի` սպորտային մեծ բեմում, կրկին հնչեցնել Հայաստանի Հանրապետության հիմնը:

ArmAr.am-ի աշխատակազմը շնորհավորում է բոլորիս, և հատկապես Նազիկ Ավդալյանին` գեղեցիկ ելույթի, համառ կամքի և երկար սպասված հաղթանակի առթիվ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն