Գլխավոր » Լրահոս

Հայ-հնդկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Նոյեմբեր 27, 2009թ. 14:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ  եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ  նրա գործունեությունը նոր թափ  կհաղորդի հայ-հնդկական  բարեկամական կապերի ամրապնդմանը: ՀՀ կառավարության  ղեկավարն  ընդգծել է. «Մեր քաղաքական հարաբերությունները  բարձր մակարդակի վրա  են, ինչը մենք բարձր  ենք գնահատում: Միեւնույն ժամանակ  ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները  խորանան եւ ընդլայնվեն: Համոզված եմ, որ դրա  համար մեծ  ներուժ կա»:

Դեսպանն, իր հերթին, կառավարության ղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը: Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին: Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու` երկու պետությունների փորձառությանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն