Ադրբեջանում կշատանա շների քանակը
Ադրբեջանի ականազերծման ազգային կենտրոնի տնօրեն Նազիմ Իսմայլովը հայտարարել է, որ գալիք տարում իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները կշատանան, քանի որ ստիպված են լինելու ականազերծել «Ադրբեջանին վերադարձված» ԼՂՀ շրջանները:
Այդ առիթով Ն. Իսմայլովն այնքան է ոգևորվել, որ սկսել է բանակցություններ վարել Բոսնիայի և Հոլանդիայի համապատասխան մարմինների հետ` վարժեցված շներ ձեռք բերելու համար: Պարզվում է, որ Ադրբեջանում շուն վարժեցնողներ չկան: Իսկ մենք կարծում էինք` շունը շանը լավ է հասկանում…
Բայց փոխարենը Ադրբեջանում լավ հաշվել գիտեն: «Մենք ճշգրիտ հաշվարկներ ենք իրականացրել և արդեն գիտենք, թե ինչ քանակի տեխնիկա ու որոնող շներ պետք է գնենք և ականազերծողներ պատրաստենք», – ասել է Իսմայլովը:
Սակայն ադրբեջանցիների հաշվարկները թերի են մի շատ կարևոր հարցում. նրանք չեն կարողացել հաշվարկել հայերի հայրենասիրության աստիճանը: Թերևս այդ է պատճառը, որ Նազիմ Իսմայլովի պես միամիտ ադրբեջանցիները կարծում են, թե իրենց ոտքը երբևէ կդիպչի Արցախի ազատ հողին:
ArmAr.am












