Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկվել է Արցախի հարցը
Նոյեմբեր 27, 2009թ. 15:53
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին:
Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական փաստաթղթերում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները ԱՊՀ-ի պետությունների հետ, իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ArmAr.am












