«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
Նոյեմբեր 27, 2009թ. 16:10
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված’ դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-24.00 կջրազրկվեն’ Աջափնյակի վարչական շրջանի Շինարարների, Արզումանյան, Հալաբյան, Էստոնական, Առաքելյան, Եղիազարյան, Հակոբյանց, Լենինգրադյան, Բաշինջաղյան փողոցները, և հարակից տարածքները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ












